April 3

Почему символом Пасхи стало яйцо

Традиция красить яйца на Пасху имеет древние корни и связана как с религиозными, так и с более ранними культурными обычаями.

С христианской точки зрения существует известная легенда о Марии Магдалине. По преданию, она пришла к римскому императору Тиберию и подарила ему яйцо со словами о воскресении Христа. Император не поверил и сказал, что это так же невозможно, как если бы яйцо стало красным. В тот же момент яйцо якобы окрасилось — так красный цвет стал символом чуда и воскресения.

Есть и более древние объяснения. Яйцо издавна считалось символом жизни, обновления и возрождения еще в языческих культурах. Весной люди украшали яйца как знак пробуждения природы и начала новой жизни.

В христианстве этот символ получил новое значение: яйцо стало означать Гроб Господень и одновременно новую жизнь через воскресение. Красный цвет чаще всего символизирует кровь Христа, но сегодня яйца красят в разные цвета, украшают узорами и используют как часть праздничных обрядов.

Таким образом, традиция объединяет древние представления о возрождении жизни и христианскую идею воскресения.

Вопросы

  1. О чем гласит легенда о Марии Магдалине и императоре Тиберии?

    Согласно преданию, после Воскресения Иисус Христос Мария Магдалина отправилась в Рим, чтобы донести весть о чуде и пожаловаться на несправедливый суд над Христом.
  2. Что, согласно тексту, символизирует красный цвет пасхального яйца?

    Согласно легенде, красный цвет пасхального яйца символизирует:кровь Иисус Христос, пролитую при распятии
  3. Какое значение имело яйцо в языческих культурах до появления христианства?

    Яйцо считалось образом начала всего живого — из «неживой» оболочки появляется жизнь. Поэтому оно ассоциировалось с
    рождениемобновлением природывесной и плодородием
  4. Как христианство переосмыслило символ яйца (с чем его стали сравнивать)?

    В христианстве древний символ яйца получил новое, богословское толкование.Его стали сравнивать с гробом Иисус Христос:скорлупа — это как запечатанный гробвнутри скрыта жизнь«выход» из яйца символизирует Воскресение — победу жизни над смертью

April 3

մարտ ամսվա հաշվետվությունը․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։այո
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ բոլոր առաջադրանքներն ու նախագծերը ոչ, մի մասը այո
    Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։այս տեղ
  • Մասնակցե՞լ ես<<Իմ Կոտորակային քաղաքը>> նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։Ոչ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։ոչ
  • Մասնակցե՞լ ես մարտ  ամսվա  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։2
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։ընկերոչս
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել մարտ ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:4
  • Լրացրու բացթողումներդ
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:գտնել ընդանուր բազմապատիկները
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:ոչ
  • Մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ.
    1 մասնկացել եմ բայց նկարներ չեմ պահպանել
April 3

Կոտորակների բաժանում

Օգտվում ենք կանոնից՝ab:cd=abdc\frac{a}{b} : \frac{c}{d} = \frac{a}{b} \cdot \frac{d}{c}ba​:dc​=ba​⋅cd​

Լուծումներ

23:43=2334=612=12\frac{2}{3} : \frac{4}{3} = \frac{2}{3} \cdot \frac{3}{4} = \frac{6}{12} = \frac{1}{2}32​:34​=32​⋅43​=126​=21​

165:83=16538=4840=65\frac{16}{5} : \frac{8}{3} = \frac{16}{5} \cdot \frac{3}{8} = \frac{48}{40} = \frac{6}{5}516​:38​=516​⋅83​=4048​=56​

608:83=60838=18064=4516\frac{60}{8} : \frac{8}{3} = \frac{60}{8} \cdot \frac{3}{8} = \frac{180}{64} = \frac{45}{16}860​:38​=860​⋅83​=64180​=1645​

1415:73=141537=42105=25\frac{14}{15} : \frac{7}{3} = \frac{14}{15} \cdot \frac{3}{7} = \frac{42}{105} = \frac{2}{5}1514​:37​=1514​⋅73​=10542​=52​

255:503=255350=75250=310\frac{25}{5} : \frac{50}{3} = \frac{25}{5} \cdot \frac{3}{50} = \frac{75}{250} = \frac{3}{10}525​:350​=525​⋅503​=25075​=103​

149:43=14934=4236=76\frac{14}{9} : \frac{4}{3} = \frac{14}{9} \cdot \frac{3}{4} = \frac{42}{36} = \frac{7}{6}914​:34​=914​⋅43​=3642​=67​


2. Բաժանում (ամբողջ թիվ ÷ կոտորակ)

20:607=20760=14060=7320 : \frac{60}{7} = 20 \cdot \frac{7}{60} = \frac{140}{60} = \frac{7}{3}20:760​=20⋅607​=60140​=37​

9:154=9415=3615=1259 : \frac{15}{4} = 9 \cdot \frac{4}{15} = \frac{36}{15} = \frac{12}{5}9:415​=9⋅154​=1536​=512​

12:83=1238=368=9212 : \frac{8}{3} = 12 \cdot \frac{3}{8} = \frac{36}{8} = \frac{9}{2}12:38​=12⋅83​=836​=29​

13:23=1332=39213 : \frac{2}{3} = 13 \cdot \frac{3}{2} = \frac{39}{2}13:32​=13⋅23​=239​


3. Կոտորակ ÷ ամբողջ թիվ

179:17=179117=19\frac{17}{9} : 17 = \frac{17}{9} \cdot \frac{1}{17} = \frac{1}{9}917​:17=917​⋅171​=91​

58:12=58112=596\frac{5}{8} : 12 = \frac{5}{8} \cdot \frac{1}{12} = \frac{5}{96}85​:12=85​⋅121​=965​

421:16=421116=4336=184\frac{4}{21} : 16 = \frac{4}{21} \cdot \frac{1}{16} = \frac{4}{336} = \frac{1}{84}214​:16=214​⋅161​=3364​=841​

310:15=310115=3150=150\frac{3}{10} : 15 = \frac{3}{10} \cdot \frac{1}{15} = \frac{3}{150} = \frac{1}{50}103​:15=103​⋅151​=1503​=501​


4. Գտնել աստղանիշը (∗)

35x=87\frac{3}{5} \cdot x = \frac{8}{7}53​⋅x=78​ x=87:35=8753=4021x = \frac{8}{7} : \frac{3}{5} = \frac{8}{7} \cdot \frac{5}{3} = \frac{40}{21}x=78​:53​=78​⋅35​=2140​

2415x=912\frac{24}{15} \cdot x = \frac{9}{12}1524​⋅x=129​ x=912:2415=9121524=135288=1532x = \frac{9}{12} : \frac{24}{15} = \frac{9}{12} \cdot \frac{15}{24} = \frac{135}{288} = \frac{15}{32}x=129​:1524​=129​⋅2415​=288135​=3215​


5. Գտնել թիվը

Եթե 38\frac{3}{8}83​-ը հավասար է 154\frac{15}{4}415​-ի՝x=154:38=15483=12012=10x = \frac{15}{4} : \frac{3}{8} = \frac{15}{4} \cdot \frac{8}{3} = \frac{120}{12} = 10x=415​:83​=415​⋅38​=12120​=10

Եթե 129\frac{12}{9}912​-ը հավասար է 3027\frac{30}{27}2730​-ի՝x=3027:129=3027912=270324=56x = \frac{30}{27} : \frac{12}{9} = \frac{30}{27} \cdot \frac{9}{12} = \frac{270}{324} = \frac{5}{6}x=2730​:912​=2730​⋅129​=324270​=65​

April 2

Փոքրիկ շրջմոլիկը


Գլուխ 1. Ինչ պատահեց մի ուրբաթ օր
Ես փողոցում խաղս վերջացրել և տուն էի վերադառնում։ Դռան մոտ ինձ կանգնեցրեց մեր
հարևանուհի միսիս Ջենքինսը։ Նա մի հարկ մեզանից ցած էր ապրում, բայց, չգիտեմ ինչու, այդ
օրը մեր սենյակում էր։ Գլուխը դռան ետևից դուրս հանելով նա բարկացկոտ ձայնով ինձ
պատվիրեց գնալ փողոց խաղալու և դուռը բանալիով փակեց ուղիղ իմ քթի առաջ։ Այդ ինձ շատ
նեղացրեց ու բարկացրեց։ Ես սկսեցի ամբողջ ուժով լաց լինել։ Դուռը ծեծում էի ու հրում,
պահանջում էի, որ մայրիկս վռնդի այդ անպիտան Ջենքինսին և ինձ մեղրով հաց տա։ Մայրիկս
իմ աղաղակը լսեց և մոտեցավ դռանը։
― Մի՛ աղմկիր, Ջիմմի,― ասաց նա փաղաքուշ ձայնով։― Ես հիվանդ եմ։ Գլուխս ցավում է։ Ահա,
վերցրու, քեզ համար կարկանդակ գնիր։ Եվ դռան ճեղքից ինձ մեկնեց մի դրամ։ Ես փողը նրա
ձեռքից առա և վազեցի կարկանդակ գնելու։
Երկար ժամանակ խաղում էի փողոցում, բայց վերջապես ձանձրացա ու նորից տուն
վերադարձա։ Դեռ սանդուղքով չէի բարձրացել, երբ իմ առաջն ընկավ ամբողջովին սև հագած մի
բարձրահասակ մարդ։ Նա, ինչպես երևում է, շտապում էր. երկու-երեք աստիճան միանգամից էր
բարձրանում։ Մեր դռան մոտ նա կանգ առավ և բախեց։ Դուռը բաց արին, նա ներս մտավ և
նորից դուռը փակեցին։ Ես նստեցի աստիճանի վրա և սկսեցի սպասել, որ այն մարդը հեռանա։
Բայց նա դուրս չէր գալիս, ես էլ երկար սպասեցի և ի վերջո քնեցի։

March 30

Հնարագետ ջուլհակը

Հեղինակ՝ Ղազարոս Աղայան

(Ավանդություն)
1
Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բացատրիր լուն ուղտ շինել, ժանտախտով դատարկել երկիրը, ունքը շինելու տեղ աչքն էլ հանել արտահայտությունները։

    Լուն ուղտ շինել» – փոքր, աննշան բանը չափազանց մեծացնել,
    չափազանցել։ «Ժանտախտով դատարկել երկիրը» – տարածել մահացու հիվանդություն,
    որի պատճառով մարդիկ կմահանան և երկիրը կդատարկվի։ «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանել» – խնդիրը լուծելու փոխարեն ավելի վատացնել իրավիճակը։
  2. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։
    Մարդիկ վախենում են, որովհետև չեն հասկանում դերվիշի արարքը, իսկ անծանոթը հաճախ վախ է առաջացնում:
  3. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։
    Հավանաբար դերվիշը պարզապես ուզում էր փորձել մարդկանց՝ տեսնել, թե ինչպես են նրանք արձագանքում անհասկանալի մի երևույթի։
  4. Վերնագրիր հատվածը։

    Կարելի է վերնագրել
    «Լուռ դերվիշը և մարդկանց վախը»
  5. Հատվածը պատմիր դերվիշի անունից /բանավոր/։

    Ես եկա Սպահան՝ տեսնելու մարդկանց բնավորությունը։ Հագա դերվիշի հագուստ և հրապարակում մի շրջան գծեցի։ Նստեցի լուռ ու սպասեցի։ Մարդիկ սկսեցին մոտենալ, հարցնել, բայց ես չպատասխանեցի։ Շուտով նրանք սկսեցին իրենց գլխից ենթադրություններ անել։

    2
    Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։
  6. Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
  7. Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
  8. — Չլինի՜մ, չլինի՜մ…
  9. — Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։
  10. Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
  11. — Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։
  12. — Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։
  13. Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։
  14. Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։
  15. — Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։
  16. — Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։
  17. Հարցեր և առաջադրանքներ
  18. 1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

    Ջուլհակ-կտոր գործող, մտատանջություն -մտքերով տանջվել,ճախարակ-Մանելու հասարակ գործիք,հանճար-իմաստուն։
  19. 2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական /ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր/,  5 գոյական/ ի՞նչ հարցին պատասխանող բառեր/, 5 բայ /ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին պատասխանող բառեր։

    հասարակ,տարօրինակ ,երկայն,աջ ,ինքնաշարժ,
    Թագավոր,հանելուկ ,վարպետ , ջուհլակ, սագ
    շարժում էր,փաթաթել,փնտրել,ողջունեց,նկատեց
  20. 3․ Թվարկիր այս հատվածի հերոսներին և բնութագրիր նրանց։

    Ջուլհակ-հնարամիտ,աշխատասեր։
    Թագավոր-հետաքրքրասեր,խելացի
    Դերվիշ-Լուռ,տարորինակ,չար
    Գիտնականներ-խուճակ տարածող,խելացի
  21. 4․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

    Ջուլհակի հնարամտությունը

    Հնարամտություն
  22. 5․ Հատվածը պատմիր թագավորի անունից /բանավոր/։

    Մի հանգիստ օր էր, ես քայլում էի իմ քաղաքով բայց մի պահ մի դերվիշ տեսա , խնդրեցի գիտնականները հարցաքննեն նրան , բայց նրանք չկարողացան պատասխան ստանալ։

    Մի պահ ես մի տնակ տեսա ոորի գագաթին ցորեն կար,ես մուտք արեցի ներս և տեսա մի հնարամիտ ջուլհակ որը միանգամից երեք գործ էր անում։
  23. 3
  24. Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։
  25. «Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։
  26. Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականն ին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։
  27. — Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։
  28. — Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
  29. Գիտնականները մնացին ապշած։
  30. — Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։
  31. — Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։
  32. Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։
  33. Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։
  34. Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։
  35. Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։
  36. Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։
  37. Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։
  38. Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…
  39. Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։
  40. — Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…
  41. Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։
  42. Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
  43. — Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
  44. — Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
  45. — Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Հարցեր և առաջադրանքներ
Գրի՛ր 5 առաջադրանք, որոնք կվերաբերեն 3-րդ մասին

  • 1. Ի՞նչ պահանջեց ջուլհակը գիտնականներից և ինչու։
  • Ջուլհակը պահանջեց երեք գլխարկ ոսկի՝ իբր կախարդական գավազան, անմահական սխտոր և ոսկի ձու ածող հավ ձեռք բերելու համար։ Իրականում նա պարզապես խաբեց գիտնականներին, որպեսզի նրանցից ոսկի վերցնի։
  • 2. Ինչպե՞ս «պատասխանեց» ջուլհակը դերվիշին։


Ջուլհակը չխոսեց, այլ նշաններով պատասխանեց․ գավազանով բաժանեց շրջանը, սխտոր դրեց սոխի դիմաց, իսկ հետո հավով կերցրեց կորեկը՝ ցույց տալով, որ պատրաստ է դիմակայել և հաղթել։

  • 3. Ի՞նչ էր նշանակում դերվիշի յուրաքանչյուր գործողությունը։
  • Շրջանը՝ աշխարհին տիրելու ցանկություն
  • Սոխը՝ կռիվ և դառնություն
  • Կորեկը՝ մեծ ու անհամար զորք
  • 4. Ինչպե՞ս մեկնաբանեց ջուլհակը իր գործողությունները։


Նա բացատրեց, որ շրջանը բաժանելով՝ ցույց է տվել, թե երկիրը միայն դերվիշինը չէ, սխտորով՝ իր պատրաստակամությունը կռվի, իսկ հավով՝ իր ուժը հաղթելու նույնիսկ մեծ բանակին։

  • 5. Ի՞նչ պարգև ստացավ ջուլհակը թագավորից։


Թագավորը նրան թողեց ոսկին, ավելին էլ տվեց և առաջարկեց գործարան բացել, նաև խոստացավ իր հովանավորությունը։

March 30

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
    1. Անծանոթ բառեր և բացատրություններ
  • ողբանվագ – տխուր մեղեդի
  • լացակումած – հուզված
  • նաիրյան – Հայաստանի համար
  • հեզաճկուն – մեղմ ու գեղեցիկ շարժումներով
  • վիշապաձայն – ուժեղ, սարսափազդու ձայն ունեցող (ինչպես վիշապ)
  • անհյուրընկալ – ոչ հյուրընկալ, խիստ ու սառն
  • երկաթագիր – հին հայկական գրչության ձև, խոշոր, ամուր տառերով
  • արյունաքամ – ուժասպառ, ամբողջությամբ թուլացած
  • լուսապսակ – լուսավոր փառքով շրջապատված
  • անհաս – անհասանելի
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:

    անուշ Հայաստան – սիրելի, քաղցր հայրենիք
    արևահամ բար – արևի ջերմությամբ հասած պտուղ
    լացակումած լար – տխուր հնչող լար
    արնանման ծաղիկներ – կարմիր, արյան գույն ունեցող ծաղիկներ
    հեզաճկուն պար – նուրբ, գեղեցիկ շարժումներով պար
    մուգ երկինք – խորը, մթնոլորտային երկինք
    ջինջ ջրեր – մաքուր, պարզ ջուր
    լուսե լիճ – փայլուն, լուսավոր լիճ
    վիշապաձայն բուք – ուժեղ, սաստիկ փոթորիկ
    հնամյա քաղաքներ – շատ հին, պատմական քաղաքներ
  • Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձի՛ր բացատրել դրանք։

    արևահամ – արևի ջերմությամբ համ ստացած
    վիշապաձայն – շատ ուժեղ, սարսափազդու ձայնով
    հեզաճկուն – նուրբ ու ճկուն շարժումներով
  • Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:

    Ես կընտրեմ սա․
    «Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր…»

    Այս հատվածը ցույց է տալիս հայրենիքի հանդեպ անսահման կապվածությունը։
  • Դո՛ւրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

    ջինջ ջրեր Լեռնային աղբյուրների ջինջ ջրերը զովացնում էին ճանապարհորդներին։
    հնամյա քաղաքներ Մենք այցելեցինք Հայաստանի հնամյա քաղաքները։
    մուգ երկինք Երեկոյան մուգ երկինքը լցվեց աստղերով։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

    անուշ – սիրելի
    մուգ – խավար / մթին
    ջինջ – մաքուր
    հեզաճկուն – նուրբ

    Բանաստեղծության երաժշտականությունն ու պատկերավորությունը փոքր-ինչ թուլանում են:
March 30

ծաղկազարդ

Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19):

Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից երկուսին և պատվիրեց այնտեղից ավանակ բերել, որի վրա ոչ ոք դեռ չէր նստել: Աշակերտները ճշտորեն կատարեցին Փրկչի կամքը և Տերը ճանապարհ ընկավ Երուսաղեմ՝ ավանակին նստած: Քաղաքի բնակիչները դիմավորեցին Հիսուսին, ինչպես վայել է Արքային ու Փրկչին, քանի որ ձգտում էին տեսնել Նրա մեջ այն առաջնորդին, որը կազատագրեր նրանց հռոմեացիների գերիշխանությունից: Ժողովուրդը, ընդառաջ գալով, փռում էին Քրիստոսի առաջ իրենց հագուստներն ու արմավենու և ձիթենու ճյուղերը՝ շարունակ օրհնաբանելով. «Օվսաննա՜, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով, Իսրայելի թագավորը» (Հովհաննես 12:13): Բայց Հիսուս գնում էր ոչ թե երկրային թագավոր հռչակվելու, այլ որպեսզի տառապանք կրի ու մեռնի բոլոր ազգությունների համար և մեղքից ու մահից ազատի ու վեր բարձրացնի մարդուն:

Շփոթվածությունը ամբողջովին պատեց փարիսեցիներին ու քահանայապետներին: Ժողովրդի սիրո այսպիսի բուռն արտահայտություն չէին սպասում: Նրանք, լսելով օրհաբանությունները, վրդովված ասացին Քրիստոսին. «Վարդապե՛տ, սաստի՛ր աշակերտներիդ, որ լռեն»: Իսկ Հիսուս պատասխանեց նրանց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19:39-40):

Իսկ Հիսուս փառքի մեջ անայլայլ և անտարբեր, մտավ տաճար և մաքրեց տաճարը լումայափոխներից և աղավնավաճառներից, ժողովրդին հասկացնելով, որ տաճարը Աստծո տունն է և պիտի լինի միայն աղոթքի տուն:

Հիսուս միշտ հետիոտն էր ճամփորդում: Ավետարաններում բոլորովին չի ակնարկում, որ Քրիստոս երբեմն ձի կամ ավանակ գործածած լինի, ուստի ավանակի վրա նստած մտնելը Երուսաղեմ, համարվում էր Նրա ողջ կյանքում իբրև նորօրինակ հանդիսավորություն: Ավանակի վրա նստելու հանգամանքը խոնարհության ու ժողովրդականության, նաև խաղաղասիրության (Զաքարիա 9:9-10) արտահայտություն է, ճանապարհին հագուստներ փռելը՝ վարդապետին պատիվ մատուցելու եղանակ: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ դա նշանակում է մերկանալ մեղքի հանդերձից և խոստովանությամբ այն տարածել Տիրոջ ոտքերի տակ, որ նա տրորելով ջնջի այն ու ճշմարիտ ճանապարհ ցույց տա: Ինչպես նաև այն խորհրդանշում է Հիսուսին երկրպագելը: Արմավենու ճյուղերը մեր ընծաներն են մեր Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Ձիթենու և արմավենու դալար ոստերը ցույց են տալիս Քրիստոսի Աստվածությունն ու Թագավորությունը, որովհետև ձիթենին ողորմությունն է խորհրդանշում, իսկ արմավենին, որը բարձր է՝ բարձունքներից Տիրոջ գալուստը:

Ըստ Մատթեոսի՝ Քրիստոս պատվիրում է, որ բերեն էշը և քուռակը, «որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա գալիս է քո թագավորը՝ հեզ և նստած է էշի ու էշի քուռակի վրա»: Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնաբանությամբ էշը խորհրդանշում է հրեաներին, քուռակը՝ հեթանոսներին: Մյուս երեք Ավետարաններում քուռակը չի հիշատակվում:

Ծաղկազարդի նախորդ երեկոյան նշվում է Ղազարոսի հարության (Հովհաննես 11:1-44) հիշատակը՝ որպես օրինակ համընդհանուր հարության ու փրկագործության: Այդ օրը՝ երեկոյան, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, քանի որ Ծաղկազարդին բաց Պատարագ է մատուցվում՝ ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի: Հաջորդ օրը, ժամերգությունից, հանդիսավոր Անդաստանից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:

Անդաստանի ընթացքում օրհնվում են ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին, որը արմավենու կամ ձիթենու կանաչ ոստերով Տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակությունն է: Ուռենու ոստերի փափկությունը խորհրդանշում է, որ Քրիստոսին հետևողները պետք է լինեն խոնարհ ու հեզ:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես երեխաների օրհնության օր:

Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, ուր հիշվում են մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի տնօրինությունները:

March 17

Յ ձայնակապի ուղղագրություն

Արդեն գիտես, որ հայերենում ձայնավորների միջև սովորաբար լսվում է յ հնչյունը, որը կոչվում է ձայնակապ։
Հիշի՛ր
Յ ձայնակապը գրվում է միայն ա և ո ձայնավորներից հետո։
Օրինակ՝ հայելի, հմայիչ, նայել, հոյապակ, երեկոյան, հրամայել, ծառայել, նայել, և ալյն։
Ե, է, ի, ու ձայնավորներից հետո յ ձայնակապը չի գրվում։
Օրինակ՝ միաբանություն, միակ, հիանալի, թիավարել, թիակ, վերարկուով, րոպեից, էություն, լիություն, ձիավոր, լիակատար և այլն։
Կատարի՛ր առաջադրանքները
Լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։
Հայելի, րոպեից, շոյել, թիակ, էություն, խոյանալ, գոյություն, միասնություն, մնայուն, շրջագայություն, թեյաման, հարցնեի, ծառայել, ձիավոր, Հռիփսիմեի, Սերգեյի, Միքայել, երեկոյան, ներկայացում, խնայողաբար, մեղեդիով, շղթայել, ծաղրածուի, հյուսիսային, այցելուին, գոլորշիանալ, երևակայել, քրիստոնեական, տիեզերագնաց, նոյեմբեր, ծառուղիով։
Հիշի՛ր, որ ուն վերջածանցով կազմվում են ածականներ, որոնք պահանջում են ինչպիսի՞ հարցը, իսկ յուն վերջածանցով կազմվում են գոյականներ, որոնք պահանջում են ի՞նչ հարցը։
Այժմ լրացրո՛ւ յ ձայնակապը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։
Ճարտատուն խարույկ
Խարույկի ճարճատյուն
Կարկաչուն գետակ
Գետակի կարկաչյուն
Շառաչուն մտրակ
Մտրակի շառաչյուն
Հնչուն ծիծաղ
Իծաղի հնչյուններ
Դողդոջուն քայլեր
Քայերի դողդոջուն
Բաբախուն սիրտ
Սրտի բաբախյուն
Ղողանջուն զանգ
Զանգի ղողանջյուն
Խոխոջուն առու
Առվի խոխոջյուն